Մեր մասին

Տեղակայման Վայրը

ԱՊՇԱՆՔ Էկո-Այգին տեղակայված է Երևանից  14 կմ հեռավորության վրա՝ Արարատի մազի, Դաշտավան գյուղի հարակից տարածքում։ Այն զբաղեցնելու է 30 հա տարածք։ Էկո-այգուն մի կողմից հարում է Հրազդան գետը, մյուս կողմից՝ Դաշտավան գյուղի ոռոգման ջրանցքը։ Տարածքը հանդիսանում է կղզյակ, անբողջովին շրջափակված է ջրային ավազանով։ Հողը սույն տարածքում հանդիսանում է գյուղատնտեսության համար մշակելի, սակայն վերջին տարիներին այն օգտագործվել է միայն որպես արոտավայր։ Այգու հիմնաքարը հանդիսանում է կոկորդիլոսի բուծարանը,  որտեղ բազմացվելու են 100-ից ավել կոկորդիլոսներ։ 

Գործընկերներ

Մեզ գործընկերներ կարող են լինել անհատները, ընկերությունները և կազմակերպությունները, որոնք կիսում են Էկո-այգու կողմից մշակված առանցքային մոտեցումները, սկզբունքները եւ զարգացման ուղիները, ինչպես նաեւ ովքեր պատրաստ են բերելու իրենց մասնակցություը սույն ծրագրին, կյանքի կոչելու և ամբողջականացնելու այն ի շահ Հայաստանի եւ մեր լեռնաշխարհում ապրող հայ ժողովրդի։ Ստեղծելով էկո-այգին այն ծառայեցվելու է ոչ միայն մեր ժողովրդին, այլև ապագա սերունդներին, մեր երեխաներին, թոռներին ու ծոռներին։

Ակնարկ

Էկո-այգու մեխն հանդիսանալու է ընտանի կենդանիների,  թրչուների  բուծարանը՝ իր հարակից ենթակառուցվածքներով։ Այն առաջինն է ամբողջ տարածաշրջանում և Եվրոպայում։ Ժամանակի ընթացքում այստեղ բուծվելու են տարբեր տեսակի կենդանիներ և թրչուններ։ Այն ունենալու է իր անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, այգիներ, հանգստի գոտիներ, ալիքային լողավազան, ռեստորաններ և սրճարաններ, ինչը ստեղծելու է բազմաթիվ աշխատատեղեր։ Էկո-Այգին, որը դառնալու է քաղաքացիների ու զբոսաշրջիկների հանգստայն վայր, իսկ դպրոցականների համար՝ իդեալական ուսումնական կենտրոն։  

Ծառատունկ

Տնկիր քո ծառը

Էկոայգու ստեղծման և կառուցմաման գործին լծվելով ազգովի,  սերունդներին կթողնեք հոյակապ չնաշխարհիկ վայր։ Սույն նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել մեխանիզմներ պահպանելու և խնամելու մեր բնությունը, ներգրավելու համայնքներ, երիտասարդներին և երեխաներին։ Մշտապես հետեվելով ջրային ռեսուրսների մաքրության որակին և խնայողությամբ այն շահագործել,  ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ, որ ապահովվի սերունդների կյանքի որակը, մարմնի կատարելությունն ու առողջ ստեղծագործական միջավայրը։ Այն պետք է դառնա մոդել, թե ինչպես պետք է երկիրը խոյացնել՝ աղբի տարածքները վերածելով գեղագիտական լանդշաֆտի։ Ծրագրով պետք է կանաչապատվի մեծ տարածքներ, ստեղծվելու են նոր այգիներ, գեղեցկանալու է դրախտավայր մարդկության օրրան Հայաստանը։

Յուրաքանչյուր անդամակցողին որպես ակցիա կտրամադրվի  10 քմ․ տարածք՝ իր ընտանեկան ծառը տնկելու և խնամելու համար։ Տրամադրված տարածքը կարող եք խնամել տարիներով, սերնդե սերունդ, ունենալով ձեր անվանական ցուցափեղկ։

Բնապահպանական շարժումը պետք է դառնա շատերի համար կարգախոս և կենսակերպ։

Աջակցելով Էկո-այգու կառուցմանը՝ նպաստելու եք մարդու վերադարձը բնություն։ 

Ուրեմն ճանապարհ դեպի բնություն։
 

Մեր Առաքելությունը

Շրջակա միջավայրի, բնության  խնամք և պաշտպանություն անհրաժեշտություն  հանուն գալիք սերունդների։

ԱՊՇԱՆՔԻ ԷԿՈ—ԱՅԳՈՒ առաքելությունն է Հայաստանում ներդնել, կազմակերպել և զարգացնել՝ 

հանրային-մասնավոր օղակի համատեղ աշխատանքային նոր ձևաչափը, շրջակա միջավայրի և բնության պաշտպանության կամավորական ինստիտուտի կազմավորման եղանակով։  

ԷԿՈ—ԱՅԳԻՆ հանդիսանալով մասնավոր սեփականություն այն դառնալու է հանրային,  զբոսաշրջային հանգստի և զվարճանքների վայր։ Հանրային մասնակցությունը, առաջնային գաղափարների, նոր տեխնալոգիաների ներդրումը և բնակչության մասնակցությունը բնապահպանական ծրագրերում համարվում է բոլորի քաղաքացիական պարտքը և ցանկալի պարտականությունը։ ԷԿՈ—ԱՅԳԻՆ ստեղծվում է բոլորի համար, և խթանում է յուրաքանչյուրի մասնակցությունը իր ուժերի ներածին չափով, բարի կամքի դրսևորմամբ, անկախ սեռից և տարիքային սահմանափակմումների։ 

Եկեք  միասին վայելենք ԷԿՈ—ԱՅԳՈՒ​ ապշանքը։