Միացիր և մասնակցիր ծրագրին

ԱՊՇԱՆՔԻ ԷԿՈ-ԱՅԳՈՒՄ նախատեսում է ստեղծել բազմաբնույթ նշանակության տարատեսակ օբյեկտներ՝ այցելուների հանգիստը լավագույնս կազմակերպելու նպատակով։ Նման օբյեկտներ են․ բնապահպանական ուսումնական և գեղագիտական կենտրոնները, զվարճանքի վայրերը, ինչպես նաև՝ ռեստորաններ, սրճարաններ, արագ սննդի կետեր, խանութներ, զանազան տաղավարներ, գինետներ, գարեջրատներ, դեղատներ, բուժկետ, վարսավիրանոցներ, մանկական սրճարաններ, ավտոկայանատեղիներ 1500 մեքենայի համար, ավտոլվացման, ավտոտեխսպասարկման կետեր և այլ։ 

ԱՅԳԻՆ ՀՈԳԱՏԱՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ

Այգու հիմնադիրների հիմնական նպատակն է համայնքային ներգրավվմամբ էկո-այգու ողջ տարածքում թելադրել յուրահատուկ էկո-դիզանով նախագծված վերոնշյալ օբյեկտների կառուցապատում, ինչի մեջ ներգրավվելու են համայնքային խաղացողները։ Ամեն ինչի կենտրոնում բնությունն է ու հաճախորդը, վերջինիս հանգստի կազմակերպման առաջնահերթությունը, բնության գեղագիտական ընկալումն ու անբռնազբոսիկ շփումը բնության եւ ինքն իր հետ, մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու տարածական անկաշկանդվածությունը։

Եթե Դուք կամ Ձեր ընկերությունը հետաքրքված է սույն ծրագրով և ցանկություն ունի մասնակցելու, համատեղ գործնեություն ծավալելու ԱՊՇԱՆՔԻ էկո-այգու ծրագրում, մենք պատրաստ ենք համագործակցության, եւ քննարկելու առաջարկվող մանրամասները, համագործակցության պայմանները, մոտեցումներն ու ժամկետները։ 

 

«ԱՊՇԱՆՔԻ ԷԿՈ-ԱՅԳԻ» Ծրագրում գործընկերային մասնակցություն պարտադիր պայմանները

1.1 Ապշանքի էկո-Այգու ծրագիրը և կառավարումը պատկանում է միայն ԱՐՄՈՆ ՍՊԸ-ին։:
Յուրաքանչյուր Տնտեսվարող, Ընկերություն, Անհատ Ձեռներեց կարող է ունենալ միայն մեկ գործնեության տեսակ և մեկ վարձակալված տարածք։
1.2 Ապշանքի էկո-Այգու ծրագրի մեջ մասնակցություն համար պարտադիր է անդամակցել և դառնալ Էկո-Այգու անդամ։ Անդամակցության համար անհրաժեշտ է գրանցվել Ապշանք էկո-Այգու կայքում էլեկտրոնային գրանցման եղանակով։ Անդամակցության անդամավճարը հաստատագրված է տարեկան 50,000 (հիսուն հազար) դրամ։ http://apshank.am/hy/membership
1.3 Մասնակցին ցանքում նշված օբեկտի կառուցման համար նախատեսնված տարածքից բացի, կանաչապատման և ծառատնկման նպատակով տրամադրվում է լրացուցիչ 20-50% ավելի տարածք։ Մասնակիցն իրականացնում է լրացուցիչ տարածքի ամբողջ խնամքը, կամ խնամքի ծառայություններ վերջինս կարող է պատվիրել ԱՐՄՈՆ ՍՊԸ-ին՝ հավելյար վճարի դիմաց։
1.4 Ստեղծվող կառույցը ունի հարկային սահմանափակում և չի կարող լինել մեկ հարկից ավելի, այն պետք է կառուցվի էկոլոգիապես մաքուր նյութերից / փայտ, ապակի, մետաղ/, նախապես կառուցման և բարեկարգման նախագիծը հաստատելով է ԱՐՄՈՆ ՍՊԸ-ի տնօրինության հետ։
1.5 Մասնակիցը օբեկտը չի կարող տրամադրել կամ տալ վարձակալության երրորդ կողմին, Պայմանագրի ավարտից կամ դրա լուծարումից հետո կառույցը փոխանցվում է ԱՐՄՈՆ ՍՊԸ-ին։
1.6 Էկո-Այգու տարածքում բոլոր կարգի վճարումները, տրամադրվող ծառայությունները, գնումները և ապրանքների վաճառքը, կատարվում են միասնական ԷԿՈԱյգի -քարտ համակարգով, ինչը տրամադրում է Կազմակերպիչի կողմից։
1.7 Կախված Տնտեսվարողների գործնեության տեսակից ԱՐՄՈՆ ՍՊԸ-ն համարվում է նրանց գործնեություններում անմիջական մասնակից, որպես հաճախորդներ ապահովող և որի դիմաց ստանլու է շրջանառություն գումարի 5-15% -ը։
1.8 Օբեկտի կոմունալ ծախսերը/ ջուր, աղբ, էլեկտրաէներգիա և այլ․/ վճարվում է մասնակցի կողմից, համաձայն Կազմակերպիչի կողմից տեղադրված հաշվիչի և սահմանված սակագնային պլանի․
1.8.1 Հողի Հարկ․ Մասնակիցը վճարում է հողի հարկ, մեկ քառ․ մետրը 10 000 դրամ սակագնով, տարեկան։ Հաշվարկը կատարվում է վարձակալության ենթակա տարածքի չափով,
1.8.2 Աղբահանություն․ Մասնակիցը վճարում է աղբահանության վարձ, ամսեկան մեկ քառ․ մետրը 150 դրամ սակագնով։ Հաշվարկի համար հիմք է ընդունվում վարձակալության ենթակա տարածքի չափը։
1.8.3 Էլեկտրական հոսանքը վճարվում է ըստ հաշվիչի ցուցմունքի, ամսական, ըստ օրենքով սահմանված հանրային սակագնի։
1.8.4 Ջրի վարձը վճարվում է ըստ հաշվիչի ցուցմունքի, ամսական, ըստ օրենքով սահմանված հանրային սակագնի։

  ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲԵԿՏՆԵՐ Օպեկտների Քանակը Տրամադրվող Օբեկտի Չափերը քառ․մետր Կանաչապատման չափերը քառ․մետր Զբաղված Օբեկտներ
1 Տաղավարներ / թերթ,ծխախոտ, հյութեր / 10-2=8 10-30 20 2
2 Արագ սննդի կետ 20-2=18 20-60 40 N:1,N:14,
3 Ռեստորան /մսի, ձկան, և այլն/ 10-2=8 100-800 200 N:8
4 Գինետուն 5-1=4 50-400 50-100 N:3
5 Գարեջրատուն 5-1=4 50-600 50-100 N:4
6 Սրճարան 18-4=14 50-500 100-200 N:2,N:8,N:11,N:18
7 Խանութ 3-1=2 80-200 20-50 1
8 Դեղատուն, Վարսավիրանոց 2x2 60-200 20-50 1X0
9 Զուգարաններ 40-4=36 10-40 40-60 4