Ամփոփ ծրագիրը

ԷԿՈ - ԱՅԳՈՒ  ՆՊԱՏԱԿԸ

ԱՊՇԱՆՔ Էկո-Այգու հիմնադրման հիմնական նպատակն է մարդուն գրավել ու հետ բերել դեպի բնություն, ստեղծել  ու նրան մոտեցնել արդիական միջավայր, որին խորթ է արհեստածին առօրյան ինչի մեջ ապրում ենք բոլորս։ Այն դառնալու է հանգստի յուրահատուկ գոտի ողջ հայության համար, ինչից իհարկե կօգտվեն նաեւ այցելուներն ու զբոսաշրջիկներն արտերկրից։ Հիմք ընդունելով բացառապես բնապահպանական և էկո-համակարգերի ստեղծման աշխարհում հայտնի արդիական պահանջները, էկոայգին կառուցվելու է բարձր տեխնոլոգիական աջակցման ենթակառուցվածքներով։ Գերնպատակն է ստեղծել ահռելի կոնտրաստ՝ քաղաքային արհեստածին միջավայրից հեռանալու գայթակղությամբ, հանգստանալու եւ ժամանակավորապես քաղաքային առօրյայից կտրվելու, դրանից հեռանալու անհրաժեշտության թելադրանք, որը կստեղծի բնական մարդկային հարմոնիա, հոգու, մտքի ու մարմնի հանգստություն։ Այգում ստեղծվում է գեր-ժամանակակից բարձր սպասարկման տեխնիկական հնարավորություններ, մաքսիմալ հարմարավետություն և թվացյալ կատարելություն զգալու մարդկային եսը։ Այգու ողջ տարածքը իրականացվելու է յուրահատուկ էկո-դիզանով, որտեղ ամեն ինչի կենտրոնում հաճախորդն է ու նրա հանգստի առաջնահերթությունը։ Բնության գեղագիտական ընկալումն ու անբռնազբոսիկ հանգիստը, մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու տարածական անկաշկանդությունը գերապատվություններ են՝ դրված էկո-այգու կառուցման հիմքում։

Ծրագրով նախատեսնված է էկո-այգու տարածքում կառուցապատել դիտակտիկ տարածքներ, զվարճանքի վայրեր, բանության մեջ առաձնանալու եւ ինքդ քեզ զգալու բնական լաբորատորիաներ։ Ի լարացում նաեւ՝ ռեստորաններ, սրճարաններ, արագ սննդի կետեր, խանութներ, զանազան տաղավարներ, գինետներ, գարեջրատներ, դեղատներ, վարսավիրանոցներ, մանկական սրճարաններ, լողավազաններ, հեծանվահրապարակներ, համերգասրահներ, ավտոկայանատեղիներ-1000 մեքենայի համար, ավտոլվացման եւ ավտոտեխսպասարկման կետեր  և այլ։ 
30.0 հա հողատարածք, հինգ  նախագծային ենթա-տարածքներով, որոնք անվանարկված են որպես Ա, Բ, Գ , Դ և Ե տարածքային տիրույթներ: Ծրագրի յուրաքանչյուր տարածքային տիրույթ ունի որոշակի նպատակային նշաակություն․

«Ա» տարածքային տիրույթ,       8,6 հա              Հանգստի գոտի
«Բ» տարածքային տիրույթ,       6,2 հա              Խաղերի, զվարճանքի գոտի
«Գ», տարածքային տիրույթ,       4,0 հա              Ընտանի կենդանիների բուծման գոտի
«Դ» տարածքային տիրույթ,       4,1 հա,              Կոկորդիլոսի բուծարան՝ լողավազաններով
«Ե» տարածքային տիրույթ,       4.2 հա,              Պտղատու այգիներ և բանջարանոցներ, ջերմոցներ

Նախագծերի ընտրության չափանիշներ

Ծրագրերի ընտրությունը հիմնված է ֆինանսական բազմակողմանի վերլուծությանների վրա։ Հաշվի է առնվել ներքին և արտաքին պայմանները։ 
Ծրագրի  իրական արժեքը  կազմում է  10 միլիոն  ԱՄՆ դոլար՝ հինգ տարի ժամանակահատվածի համար : 

 

Ծրագրերի տնտեսական կենսունակությունը

Նախատեսված ծրագրի տնտեսական կենսունակությունը ընդգծվում է այն փաստով, որ  այն ունի բարձր ֆինանսական ներմհոսքերի միտում: Ծրագիրի նպատակն է ստեղծել մեծ թվով անմիջական և անուղղակի աշխատատեղեր, ինչպեսին են՝ առևտրային, հանգստի, զվարճանքի օբեկտները, այգու խնամքի և  բարեկարգման աշխատանքները: Հաշվի առնվել, որ ծրագրերը պետք է դառնան շարունակական, ապահովելով  երկարաժամանակ եկամուտներ, ընդլայնման ու զարգացման հզոր պոտենցիալ, և գեներացնել անհրաժեշտ ռեսուրսներ հարակից գյուղական համայքների , մարզի ու տարածաշրջանի զարգացմանը:

Նախատեսված է, որ ապշանքի այգին դառնալու է գերազանց հանգստի և զվարճանքի  հարթակ տեղական բնակչության և զբոսաշրջիկների համար, որտեղ նրանք կարող են անցկացնել իրենց կարճատեւ հանդիպումները կամ ամբողջ օրը։